Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+futbol
A A
Սպորտ

«Արարատ-Արմենիան» հաղթեց «Նոային» և բարձրացավ 2-րդ տեղ. ՀՀ ֆուտբոլի Պրեմիեր լիգա

Fastex Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայում այսօր մեկնարկել է 17-րդ տուրը:

Նախ Չարենցավանի «Վանը» սեփական դաշտում ընդունել է «Ալաշկերտին» և հաղթել 1:0 հաշվով: Խաղի միակ գոլը 85-րդ րոպեին խփել է Մուհամեդ Ախմեդը:

Երկրորդ խաղում «Արարատ-Արմենիան» հյուրընկալվելիս 2:1 հաշվով առավելության է հասել մրցաշարի հետնապահ «Նոայի» նկատմամբ: Սկզբում երկու գոլ խփել են հյուրերը, իսկ դաշտի տերերը պատասխանել են միայն մեկով:

Այսօր կայացել է նաև ԲԿՄԱ - «Փյունիկ» հետաձգված հանդիպումը: Խաղն ավարտվել է ոչ-ոքի` 1:1: Հանդիպման 20-րդ րոպեին Արթուր Սերոբյանն առաջ է մղել բանակայիններին, իսկ 47-րդ րոպեին Լուկա Յուրիչիչը հավասարեցրել է հաշիվը:

Այս խաղերից հետո «Արարատ-Արմենիան» վաստակել է 36 միավոր և շրջանցել 2-րդ տեղում ընթացող «Ալաշկերտին»: «Փյունիկը» 27 միավորով 4-րդն է, իսկ «Վանը» 23-ով զբաղեցնում է 5-րդ տեղը: ԲԿՄԱ-ն ու «Նոան» համապատասխանաբար 8 և 5 միավորով շարունակում են եզրափակել մրցաշարային աղյուսակը:

Առաջնության հաջորդ խաղերը կկայանան նոյեմբերի 20-ին