Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեք հաղթանակ, երկու` ոչ-ոքի

Սպորտ
340a86952ec3cdef2f1c7d6c26decb7f

Հայաստանի ֆուտբոլային ակումբները, որոնք այս օրերին ուսումնամարզական հավաքներ են անցկանում արտերկրներում, անցկացրին հերթական ստուգողական հանդիպումները:

Հանրապետության փոխչեմպիոն Երեւանի «Բանանցը» երեկ 2:1 հաշվով հաղթել է Բելառուսի բարձրագույն խմբի ներկայացուցիչ «Նաֆթանին»: 2010 թ բրոնզե մեդալակիր Երեւանի «Ուլիսը» ոչ-ոքի է խաղացել բուլղարական «Ակադեմիկ» (Սոֆիա) թիմի հետ` 0:0: Գյումրի «Շիրակը» հերթական ստուգողական խաղում հաշտություն է կնքել բելառուսական «Նեմանի» հետ` 1:1:

Կապանի «Գանձասարը» ուժերը չափել է Յարոսլավլի «Շիննիկի» հետ եւ պարտվել 0:1 հաշվով:
Բոլորից անհաջող հանդես է եկել Երեւանի «Միկան», որը խոշոր հաշվով զիջել է Սերբիայի «Սլոբոդային»` 0:3:

Նշենք, որ մինչ այդ հանրապետության չեմպիոն «Փյունիկը» 7:1 հաշվով ջախջախել էր Կիպրոսի «Ապոլոնին», իսկ Դիլիջանի «Իմպուլսը» հաղթել էր հունգարական «Վաշաշին» երիտասարդական թիմին` 5:1: