Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մշակույթ

«DANCE!». կայացել է Նարեի եվրատեսիլյան երգի և տեսահոլովակի պրեմիերան (տեսանյութ)

«Մանկական Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանը ներկայացնող Նարե Ղազարյանի մրցութային երգի տեսահոլովակը պատրաստ է։ Նոյեմբերի 12-ին կայացավ Նարե Ղազարյանի երգի և տեսահոլովակի պրեմիերան։ 

«Dance!» մրցութային երգի երաժշտությունը գրել են Գրիգոր Կյոկչյանը և Նիկ Էգիբյանը, խոսքերի հեղինակը Գրիգոր Կյոկչյանն է։

Տեսահոլովակի ռեժիսորն է Արամայիս Հայրապետյանը։ 

20-րդ հոբելյանական «Մանկական Եվրատեսիլին» կմասնակցեն 16 երկրի ներկայացուցիչներ, որոնց կմիավորի «Պտտի՛ր հրաշքը» կախարդական կարգախոսը: Այս տարվա խորհրդանիշը գունազարդ հոլն է:

Մասնակից երկրներն են՝ Ալբանիա, Իռլանդիա, Իտալիա, Իսպանիա, Լեհաստան, Հայաստան, Հյուսիսային Մակեդոնիա, Ղազախստան, Մալթա, Նիդեռլանդներ, Պորտուգալիա, Սերբիա, Ուկրաինա, Միացյալ Թագավորություն, Վրաստան, Ֆրանսիա:

Տարվա ամենասպասված իրադարձությունը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին ժամը 19:00-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: