Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Համեստ արդյունքներ

Սպորտ
8f8103f2fad10461eb6c5db43a01ab20

Իրանի Ռաշտ քաղաքում ընթացող շախմատի միջազգային մրցաշարում մեր ներկայացուցիչներն առայժմ համեստ արդյունքներ ունեն:

Ուժեղագույների խմբում արդեն կայացած երեք տուրից հետո միջազգային վարպետ Արման Հայրապետյանը 1,5 միավորով զբաղեցնում է 31-րդ տեղը, իսկ գրոսմայստեր Գեւորգ Հարությունյանը նույն արդյունքով ընթանում է 48-րդ հորիզոնականում:

Հերթական տուրում Արման Հայրապետյանը զիջեց իրանցի Ասղար Գուլիզադեին, իսկ Գեւորգ Հարությունյանը հաղթեց մեկ այլ իրանցի շախմատիստ Ամիր Կովսարինիային:

«Բ» խմբում պայքարն ավելի լարված բնույթ է կրում: Ռաֆայել Բակունցը 2 միավորով զբաղեցնում է ընդամենը 52-րդ տեղը, իսկ Սարգիս Սարգսյանը 50 տոկոսանոց արդյունքով 76-րդն է:

«Դ» խմբի մեր միակ մասնակից Անգելինա Հակոբյանը երեք տուրից հետո վաստակել է 1 միավոր եւ զբաղեցնում է 46-րդ տեղը: