Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոչ-ոքիներ վերջին տուրում

Սպորտ
42e2c52e6081f7893e167904e8c63a7a

Մոսկվայում ավարտվեց «Աերոֆլոտ Օպեն» շախմատային փառատոնը:

Ուժեղագույնների խմբի վերջին` 9-րդ տուրում, Տիգրան Պետրոսյանը ոչ-ոքի խաղաց ռուսաստանցի Բորիս Գրաչեւի, Սերգեյ Մովսիսյանը` Իգոր Լիսիի, Ավետիք Գրիգորյանը` Մարկուս Ռագերի հետ:

Տիգրան Պետրոսյանը 5,5 միավորով մրցաշարը ավարտեց 16-րդ հորիզոնականում: Նա ստացավ 1200 եվրո պարգեւավճար: Սերգեյ Մովսիսյանը վաստակեց 500 եվրո` 26-րդ տեղը գրավելու համար (5 միավոր): Ավետիք Գրիգորյանը զբաղեցրեց 35-րդ տեղը (4,5 միավոր):
Մրցաշարի հաղթող ճանաչվեց վիետնամցի Լիեմ Լին, որը վաստակեց 6,5 միավոր եւ ...8500 եվրո:

Մեր շախմատիստները առավել հաջող հանդես եկան ցածր խմբերի մրցաշարերում:
B խմբում հաղթող ճանաչվեց գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը, որը 9 հնարավորից վաստակեց 7 միավոր: