Բացել լրահոսը Փակել լրահոսը
313439112_6304546459572510_5613617527558084513_n
A A
Պաշտոնական

Հայաստանը առաջին անգամ ներկա կլինի Սալոնիկում անցկացվող «Philoxenia» զբոսաշրջային ցուցահանդեսին

Հայաստանը պատվավոր հյուրի կարգավիճակով առաջին անգամ ներկա կլինի Հունաստանի զբոսաշրջային ոլորտի կարևորագույն իրադարձությանը` Սալոնիկում անցկացվող «Philoxenia» 37-րդ Միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին, որը տեղի կունենա ս.թ. նոյեմբերի 18-20-ը: Այս մասին հայտնում է Հունաստանում ՀՀ դեսպանությունը։

Ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունը իրականացվում է Հայաստանի և Հունաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի շրջանակներում: Հայաստանի մասնակցության նպատակն է՝ խթանել հայկական զբոսաշրջության ոլորտը, երկկողմ ու բազմակողմ առևտրային, ներդրումային և տնտեսական հարաբերությունները, ինչպես բարեկամ Հունաստանի, այնպես էլ այլ երկրների հետ:

Հայաստանի մասնակցությունը Սալոնիկի «Philoxenia» 37-րդ Միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին իրականացվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության, Հունաստանում ՀՀ դեսպանության, ինչպես նաև Սալոնիկում Հայաստանի Հանրապետության Պատվավոր Հյուպատոսության և Հունաստան-Հայաստան առևտրի պալատի նախաձեռնությամբ և համատեղ ջանքերով: Կոչ ենք անում Հայաստանով հետաքրքրված բոլոր մեր բարեկամներին այցելել ցուցահանդես, մասնավորապես հայկական տաղավար, այդ օրերին: