Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+sambo 11.11.
A A
Սպորտ

Մաքսիմ Մանուկյանը` սամբոյի աշխարհի բրոնզե մեդալակիր

Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեկում այսօր մեկնարկել է սամբոյի աշխարհի առաջնությունը։

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, մրցումային առաջին օրը մեր մարզիկներից մրցագորգ են մտել չորս հոգի: Ցավոք, նրանք տանուլ են տվել իրենց առաջին գոտեմարտերը և դուրս մնացել չեմպիոնական պայքարից։

Մարզական սամբոյի 64 կգ քաշային կարգում հանդես եկող Մաքսիմ Մանուկյանը, այնուամենայնիվ, առաջին մեդալն է նվաճել Հայաստանի համար։ Նա մասնակցել է սփոփիչ մրցաշարին, քանի որ իրեն հաղթած թուրքմեն Մուհամեդ Կոսսեկովը հասել է եզրափակիչ։ Մեր մարզիկը նախ հաղթել է բուլղարացի Ստոյանովին, ապա ղազախ Իմախանովին և արժանացել բրոնզե մեդալի: Մաքսիմ Մանուկյանն նույն փայլի մեդալ էր նվաճել նաև Եվրոպայի այս տարվա առաջնությունում:

Վաղը մրցագորգ կմտնեն Կառլեն Մահինյանը (71 կգ) և Դավիթ Գրիգորյանը (88 կգ):