A
A
Որոնք են շաքարային դիաբետի կանխարգելման հիմնական սկզբունքները
Աջակցիր «Ա1+»-ինԿարևոր է հասկանալ, որ առանց կենսակերպի լուրջ փոփոխությունների շաքարային դիաբետի 2-րդ տիպի բուժումն արդյունավետ չի լինի: Եթե չհետևեք բժշկի խորհուրդներին, այն կարող է հանգեցնել բազմաթիվ խնդիրների։
Որպես կանոն, շաքարային դիաբետի 2-րդ տիպը տեսանելի դրսևորումներ չի ունենում և երկար ժամանակ մնում է չախտորոշված: Հիմնական ախտանշաններն են՝
Շաքարային դիաբետի կանխարգելման հիմնական սկզբունքներն են՝
1. ռացիոնալ և հավասարակշռված սննդակարգ
2. բավականաչափ շարժունակություն, ակտիվ կենսակերպ
3. հավելյալ քաշի նվազեցում (ճարպակալումը 20 անգամ մեծացնում է 2-րդ տիպի շաքարային դիաբետի զարգացման ռիսկը)
4. սթրեսային իրավիճակների հնարավորինս նվազեցում (ճիշտ արձագանք անխուսափելի սթրեսային իրավիճակներին)
5. չծխել. այս վատ սովորությունը հանգեցնում է հիվանդության առաջընթացին և շաքարային դիաբետի անոթային բարդությունների զարգացմանը:
Առողջապահության նախարարություն