Բացել լրահոսը Փակել լրահոսը
313439112_439800305003626_2007506885029349913_n
A A
Պաշտոնական

ՏԿԵ նախարարն ընդունել է Իրանի դեսպանին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Զոհուրիին՝ հայտնում են ՏԿԵ նախարարությունից։

Նախարարը ողջունել է դեսպանին և կարևորել երկու երկրների միջև արդեն իսկ հաստատված վստահելի գործընկերային հարարաբերություններն ու տարբեր ոլորտներում առկա փոխշահավետ համագործակցությունը։

Դեսպանն իր հերթին ողջունել է նախարարի այցն Իրան՝ այն գնահատելով կարճ, բայց արդյունավետ։

Հանդիպման ժամանակ քննարկվել են համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր՝ տարածաշրջանային համագործակցության, ճանապարհաշինության, էներգետիկ ենթակառուցվածքների ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարների վերաբերյալ։

Երկուստեք ընդգծվել է Իրանում ձեռք բերված պայմանավորվածությունններն արագ կյանի կոչելու անհրաժեշտությունը։