A
A
Մայր Աթոռում կկատարվի քահանայական ձեռնադրություն
Աջակցիր «Ա1+»-ինՆոյեմբերի 13-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մասյացոտնի թեմի առաջնորդանիստ Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցում (ք․Արտաշատ) հընթացս Սուրբ Պատարագի կկատարվի քահանայական ձեռնադրություն։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում սպասավորող հինգ սարկավագներ, ձեռամբ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի, կարժանանան քահանայական օծման և ձեռնադրության։
Սուրբ Պատարագի սկիզբը՝ 10.30։
Նոյեմբերի 12-ին՝ երեկոյան ժամը 17:30-ին, Մայր Աթոռի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում կկատարվի ձեռնադրվող սարկավագների ընծայման արարողությունը։