A
A
Արցախի լեռնային գոտիներում մառախուղ է, Սարավան-«Զանգեր» հատվածում տեղում է ձյուն
Աջակցիր «Ա1+»-ինԱրցախի Հանրապետության տարածքում ավտոճանապարհները բաց են: Լեռնային գոտիներում տեղ-տեղ մառախուղ է, որը նվազեցնում է հորիզոնական տեսանելիությունը: Արցախը Հայաստանին կապող Սարավան-«Զանգեր» հատվածում տեղում է ձյուն։
ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հորդորում է Ճանապարհատրանսպորտային պատահարներն ու դժբախտ ելքով դեպքերը բացառելու նպատակով՝ խստագույնս պահպանել երթևեկության անվտանգության կանոնները և մեքենաների անվադողերը փոխարինել ձմեռայինով:
ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայություն