A
A
Շնորհակալություն, Լուքսեմբուրգ․ Ռուստամ Բաքոյանի գրառումը
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ազգությամբ եզդի Ռուստամ Բաքոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Լյուքսեմբուրգի խորհրդարանը պաշտոնապես ճանաչեց եզդիների ցեղասպանությունը։ Եզդիների ցեղասպանության պաշտոնապես ճանաչող օրենքի նախագիծը ընդունվեց միաձայն քվեարկությամբ։
Մեծ երախտագիտություն ենք հայտնում Լյուքսեմբուրգի կառավարությանը և խորհրդարանին՝ եզդի համայնքին շարունակական աջակցության և Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման կողմից մարդու իրավունքների խախտումների դեմ պայքարի համատեքստում նրանց ջանքերի համար։
Շնորհակալ ենք, որ գործում եք հանուն պատմական արդարության ու դրա վերականգնման` ի շահ մարդու ու քաղաքացու իրավունքների, և ի շահ եզդիական դատի»։