Բացել լրահոսը Փակել լրահոսը
247774
A A
Քաղաքականություն

Արման Եղոյանը Վիլնյուսում ներկայացրել է Հայաստանի առջև ծառացած խնդիրները, Ադրբեջանի ագրեսիան ու հեռահար նպատակները

ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հրավերով նոյեմբերի 9-10-ը գտվում է Վիլնյուսում` մասնակցելու «Ժողովրդավարության ապագան» խորագրով բարձր մակարդակի խորհրդաժողովին։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի քարտուղարությունը։

Մոտ երեսուն երկրների ու կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվում են ժողովրդավարական պետություններին և համակարգերին սպառնացող ժամանակակից մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղիները։

Այսօրվա քննարկման ընթացքում Արման Եղոյանը ներկայացրել է Հայաստանի առջև ծառացած խնդիրները, մասնավորապես` Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման ու ագրեսիվ քաղաքականության հեռահար նպատակներն ու խորքային դրդապատճառները։