Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+basketbol 10.11.
A A
Սպորտ

Մեկ մարզիչ՝ երկու հավաքականի համար

Բասկետբոլի Հայաստանի կանանց մինչև 16 և 18 տարեկանների հավաքականները 2023 թվականի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնություններում հանդես կգան Վահագն Հարությունյանի գլխավորությամբ: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի կայքը:

Վահագն Հարությունյանը փորձառու մասնագետ է: Նրա գլխավորությամբ Հայաստանի կանանց մինչև 18 տարեկանների հավաքականը 2016 և 2019 թվականերին դարձել է Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության հաղթող, իսկ 2017-ին՝ արծաթե մեդալակիր: Կանանց մինչև 16 տարեկանների հավաքականը նրա օրոք 2017թվականին նվաճել է Եվրոպայի C դիվիզիոնի չեմպիոնի կոչումը:

Վահագն Հարությունյանը 2017 թվականից Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզիչ է: