Բացել լրահոսը Փակել լրահոսը
314416272_491329513027745_1857250704542225397_n
A A
Մշակույթ

12 պատմությունների հիմքում սերն է․Ֆրանսիայի դեսպանության միջոցառումը

Սաթէ - Աթղը թատերական միությունը, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան, Օվերն - Ռոն - Ալպ տարածաշրջանի, Լիոնի Մետրոպոլի, Ֆրանսիական Ինստիտուտի, Իզեր դեպարտամենտի և Գյումրու պետական դրամատիկական թատրոնի հետ համատեղ ներկայացնում է ՍՊԱՍՈՒՄ ներկայացումը՝ ըստ Ժոել Պոմրայի «Երկու Կորեաների վերամիավորումը» պիեսի։
 
Խճանկար հիշեցնող 12 պատմությունների հիմքում սերն է, սպասումն ու մարդկային հարաբերությունները։ Սիրահարներ, ընկերներ, ամուսիններ, հին պատմություններ, իսկական սեր ու անցողիկ հարաբերություններ... Բոլոր այս պատմություններն իրար հյուսվելով դառնում են ռեալիստական մի կտավ՝ հիմնված նրա վրա, ինչը մեզ միացնում և միևնույն ժամանակ բաժանում է իրարից։ Երբեմն սերը բավական չէ, երբեմն էլ՝ այն նույնքան անհնարին է, որքան երկու Կորեաների վերամիավորումը...
Ներկայացումը տեղի կունենա նոյեմբերի 12-ին և 13-ին, ժամը՝ 19։00-ին, Գյումրու պետական դրամատիկական թատրոնում։
 
Այս  մասին հայտնում է Հայաստանում Ֆրանսիայիդեսպանատունը։