Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+shtanga
A A
Սպորտ

Հայաստանը 13 մասնակից կունենա ծանրամարտի աշխարհի առաջնությունում

Հայաստանը 13 մարզիկ-մարզուհի է հայտավորել ծանրամարտի աշխարհի առաջնությանը, որը տեղի կունենա դեկտեմբերի 5-16-ը, Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում: Այդ մասին տեղեկանում ենք ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքից։

Նախնական տվյալներով Հայաստանի տղամարդկանց հավաքականը հայտավորել է 8 ծանրորդ։ Նրանք են Անդրանիկ Կարապետյանը, Վարդան Մանուկյանը (երկուսն էլ 89 կգ քաշային կարգ), Արա Աղանյանը, Հակոբ Մկրտչյանը, Դավիթ Հովհաննիսյանը (երեքն էլ՝ 96 կգ), Սամվել Գասպարյանը (102 կգ), Վարազդատ Լալայանը, Սիմոն Մարտիրոսյանը (երկուսն էլ՝ +109 կգ):

Հայաստանի կանանց թիմը Բոգոտայում կունենա 5 ներկայացուցիչ․ Իզաբելա Յայլյան (59 կգ), Տաթև Հակոբյան, Միլենա Խաչատրյան (երկուսն էլ՝ 76 կգ), Լիանա Գյուրջյան (81 կգ), Հռիփսիմե Խուրշուդյան (+87 կգ):

Սա մեր թիմերի նախնական հայտերն են։ Առաջնության մասնակից հավաքականներն իրենց վերջնական կազմերը պետք է հաստատեն դեկտեմբերի 3-ին: