Բացել լրահոսը Փակել լրահոսը
Էդմոն Մարուքյան
A A
Քաղաքականություն

Որոնք են երաշխիքները,որ Ադրբեջանը չի խախտի․ Մարուքյան

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում.

«Վերջին 2 տարվա ընթացքում Ադրբեջանը մշտապես խախտում է և խեղաթյուրում հրադադարի եռակողմ հայտարարությունը: Որո՞նք են երաշխիքները, որ Ադրբեջանը ստորագրելուց հետո չի խախտի և սխալ չի մեկնաբանի ապագա խաղաղության պայմանագիրը։ Հայաստանին անհրաժեշտ են խաղաղության պայմանագրի երաշխավորներ՝ առնվազն ՄԱԿ-ի 5 մշտական անդամներից»: