Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess evropa
A A
Սպորտ

Հայկական դերբի շախմատի Եվրոպայի առաջնությունում

Անթալիայում ընթացող շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունը հաղթանակներով մեկնարկած Հայաստանի երեք պատվիրակները 4-րդ տուրում չկարողացան զարգացնել հաջողությունը:

Մինչև 18 տարեկան աղջիկների մրցաշարում Մարիամ Մկրտչյանը սևերով ոչ-ոքի խաղաց իսպանուհի Վիվիանա Գալվանի հետ: Մինչև 10 տարեկան Գաբրիելա Հարությունյանը նույնպես հաշտություն կնքեց իր մրցակցի հետ և կորցրեց առաջին կես միավորը: Մինչև 16 տարեկան տղաների առաջնությունը երեք հաղթանակով սկսած Արսեն Դավթյանն ընթացիկ տուրում պարտություն կրեց և միանգամից նահանջեց 9-րդ հորիզոնական:

Միաժամանակ, մեր երեք ներկայացուցիչները, տանելով հերթական հաղթանակները, վաստակեցին 3,5-ական միավոր և ընդհուպ մոտեցան առաջատարներին: Նրանք են 12-ամյա Նարեկ Ղազարյանը, 18-ամյա Մամիկոն Ղազարյանն ու Աստղիկ Հակոբյանը:

Ի դեպ, վերջինն այսօր կայանալիք 5-րդ տուրում կհանդիպի իր հայրենակից Մարիամ Մկրտչյանի հետ: Ուշագրավն այն է, որ այս տարիքային խմբում 3,5-ական միավոր ունեն ևս երեք շախմատիստուհի, սակայն համակարգիչը մրցակիցներ է ընտրել հենց մեր աղջիկներին:

Մամիկոն Ղարիբյանն առաջիկա տուրում կհանդիպի հունգարացի միջազգային վարպետ Գելերտ Կարաչոնիի հետ: