Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ադրբեջանցիները չեն էլ պատրաստվում հեռանալ ․ Արման Թաթոյանը փաստերներկայացրեց (տեսանյութ)

«Ադրբեջանցիները չեն էլ պատրաստվում հեռանալ մեր ճանապարհներից, օկուպացրած տարածքներից, որովհետև իրականացնում են ամրաշինարարական աշխատանքներ, կառուցում են բունկերներ, տարբեր շինություններ»․ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը։

Ասուլիսի ընթացքում Մարդու իրավունքների նախկին Պաշտպանը ներկայացրեց փաստահավաք աշխատանքների արդյունքերը՝ կապված 2022թ սեպտեմբերի 13-14ը ՀՀ տարածք ադրբեջանական զինված ուժերի ներխուժման հետ։

Ըստ նրա Ադրբեջանի զինված ուժերի թիրախի տակ են գտնվում «Տաթև ՀԷԿ»-ը, Ջերմուկի ՀԷԿ-ը, Կապանի «Գեղանուշի Պոչամբարը» և Հայաստանի համար կարևոր նշանակություն համարվող այլ ստրատեգիական օբյեկտներ։

Թաթոյանը ներկայացրեց նկարներ, որոնցում երևում է, թե ինչպես են ադրբեջանցիները Ջերմուկի օկուպացրած տարածքում կառուցել նոր ճանապարհ, դիրքեր և մինչ այժմ կատարում են ամրաշինարարական աշխատանքներ։

Հարձակման հետևանքով տեղի բնակիչները բազմաթիվ վնասներ են կրել․ «Սեպտեմբերի 13-ի և 14-ի ադրբեջանական հարձակման հետևանքով ադրբեջանցիները նաև հափշտակել են 4 մարդատար «Նիվա» մակնիշի ավտոմեքենա, 3 բեռնատար մեքենա, մինչև 6,000-ի հասնող ոչխարներ, միայն մեկ քաղաքացուց 1300 հատ ոչխար են տարել»։

Մարդու իրավունքների նախկին պաշտպանը նշեց, որ Սյունիքի մարզի Գորիս և Կապան համայնքների մի շարք գյուղեր ևս բախվել են լրջագույն խնդիրների․ «Գյուղացիների տները գտնվում են ուղիղ նշանառության տակ, մարդիկ չեն կարողանում զբաղվել անասնապահությամբ կամ հողագործությամբ»։

Հարցին, թե որքանով է հավանական նոր պատերազմ, Արման Թաթոյանը պատասխանեց․ «Ես կարծում եմ, որ մենք հիմա ամեն օր պատերազմի մեջ ենք, որովհետև ամեն օր կան կրակոցներ»։

 

Մանրամասները՝ տեսանյութում։