Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԱԱԾ
A A
Պաշտոնական

ԱԱԾ-ն երկարաձգում է դիմումների ընդունումը

Հայտարարություն

          Ի լրումն ս.թ-ի հոկտեմբերի 25-ի ՀՀ ԱԱԾ հայտարարության՝ տեղեկացնում ենք, որ «Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի» կազմում ընդգրկվելու համար հասարակական կազմակերպությունների կողմից դիմումների ներկայացման ժամկետը (ըստ ներկայացված ձևաչափի) երկարաձգվել է մինչև 2022 թվականի նոյեմբերի 14-ը։  

ԱԱԾ

Հիշեցնենք, որ  միջգերատեսչական հանձնաժողովի կազմում կարող է ընդգրկվել գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների 3 ներկայացուցիչ: