Բացել լրահոսը Փակել լրահոսը
85356_b
A A
Պաշտոնական

Ապարան-Քուչակ ճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «KamAZ-ը․ կա մեկ զոհ և տուժած

Նոյեմբերի 9-ին, ժամը 19։37-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քուչակ-Ապարան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա մեկ զոհ և տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 9-րդ կմ-ին բախվել են «Ford Transit» (վարորդ՝ Լ․ Ա․, ծնված 1966 թ.) և «KamAZ» (վարորդ` Է. Բ․, ծնված 1962 թ․) մակնիշների ավտոմեքենաները։

Փրկարարները «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր Գ. Ա.-ի (ծնված 1998 թ․) դին։