Բացել լրահոսը Փակել լրահոսը
նիկոլ պուտին
A A
Պաշտոնական

Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Զրուցակիցները քննարկել են ս/թ նոյեմբերի 23-ին Երեւանում կայանալիք ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթաժողովին, ինչպես նաեւ ՌԴ նախագահի՝ նոյեմբերի 22-ին Հայաստանի Հանրապետություն կատարելիք այցի օրակարգին վերաբերվող հարցեր:

Մտքեր են փոխանակվել նաեւ հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած եռակողմ հանդիպումից հետո տեղի ունեցած մի շարք իրադարձությունների, ինչպես նաեւ հումանիտար հարցերի շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի վերաբերյալ: