Բացել լրահոսը Փակել լրահոսը
moscva-rsstan
A A
Քաղաքականություն

Ռոսստատ. Ամենաշատը Ռուսաստանից հայերն են հեռացել. jnews.ge

Ըստ jnews.ge-ի՝ «Ռոսստատ»-ի հրապարակած վերջին տվյալների՝ 2022 թվականի հունվարից մինչև սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում Ռուսաստան է մուտք գործել Հայաստանի 40 666 քաղաքացի, Ռուսաստանը լքել է 56 332-ը։ Այսպիսով, ըստ ռուսաստանցի վիճակագիրների, այս տարվա առաջին ութ ամիսներին Ռուսաստանը լքել է այնտեղ բնակվող ավելի քան 15 հազար Հայաստանի քաղաքացի։

Ռուսաստանից հեռացողների ցուցանիշով Հայաստանն առաջին տեղում է՝ գերազանցելով անգամ Ռուսաստան ներգաղթյալներ մատակարարող այնպիսի երկրների, ինչպիսին են Ուզբեկստանն ու Ղրղըզստանը։ «Ռոսստատ»-ի տվյալներով՝ 2022-ին Ռուսաստանից հեռացել են այնտեղ բնակվող ղրղըզներից 14 հազարը, ուզբեկներից՝13 հազար 700-ը։

Ադրբեջանցիները ևս լքում են Ռուսաստանը, սակայն ոչ այն տեմպերով, ինչ հայերը։ Ընթացիկ տարվա առաջին ութ ամիսներին Ռուսաստան է մուտք գործել Ադրբեջանի 21 000 քաղաքացի, Ռուսաստանը լքել է 27 000-ը։

Հետխորհրդային տարածքի միակ պետությունը, որտեղից աշխատանքային միգրանտները շարունակում են զանգվածաբար ժամանել Ռուսաստան, Տաջիկստանն է։ Հունվարից օգոստոս ընկած ժամանակահատվածում, ըստ պաշտոնական տվյալների, Ռուսաստան է ժամանել Տաջիկստանի ավելի քան 40 հազար բնակիչ։

Ընդհանուր առմամբ, այս տարվա հունվարից սեպտեմբեր Ռուսաստանի տարածք է մուտք գործել 444 000 ներգաղթյալ, երկիրը լքել է 506 000-ը։

Ռուսաստանցի փորձագետների համոզմամբ՝ աշխատանքային միգրանտների զանգվածային արտագաղթի պատճառը փետրվարի 24-ին սկիզբ առած ռուս-ուկրաինական պատերազմն է։