Բացել լրահոսը Փակել լրահոսը
newborn baby 1
A A
Պաշտոնական

Երեխայի ծննդյան աջակցության ծրագրով 2022 թվականին աջակցություն է ստացել 1187 շահառու

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հիշեցնում է․

Երեխա ունեցող ընտանիքներին աջակցելու և նրանց կողմից բնակարան ձեռքբերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով ձեռք բերած հիփոթեքի վարկային բեռը թեթևացնելու նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվում է 3 ծրագիր։

Ծրագրերից մեկի շրջանակում՝ հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում՝ ընտանիքին տրվում է միանվագ դրամական աջակցություն, որն ուղղվում է հիփոթեքային վարկի մայր գումարի մարմանը։

3 ծրագրերից միայն այս մեկով՝ Երեխայի ծննդյան աջակցության ծրագրով՝ 2022 թվականին աջակցություն է ստացել 1187 շահառու, վճարվել է շուրջ 1 մլրդ, 215 մլն դրամ։