Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նվեր
A A
Հասարակություն

Ինչու է արգելվել Նվեր Մնացականյանի մուտքը Համալիր

Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2022» մրցույթի անցկացման նախապատրաստական աշխատանքների և անվտանգության հետ կապված՝ Կարեն Դեմիրճյանի մարզահամերգային համալիրում սահմանափակումներ կան։

Արդեն մի քանի օր է Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում արգելափակված է «Օրը Նվեր Մնացականյանի հետ» հաղորդման ստեղծագործական խմբի մուտքը։ Եթերը ժամանակավորապես դադարեցված է։

«Ա1+»ը կապ հաստատեց Նվեր Մնացականյանի հետ պարզելու համար խնդրի պատճառները։

Ըստ նրա՝ իրենց մուտքը արգելափակել են՝ կապված Եվրատեսիլի անցկացման նախապատրաստական աշխատանքների հետ «Այնտեղ նաև շինարարություն են սկսել և ժամանակավորապես դադարեցված է այնտեղ մուտքը»։

Հարցին, թե ինչպիսի լուծումներ են առաջարկել, Նվեր Մնացականյանը պատասխանեց «Մենակ մենք չենք, շատերին են ասել, որ չեն կարող մտնել այնտեղ։ Հիմա այլ ալտերնատիվ տարբերակներ են առաջարկել, այլ ստուդիա, որի պայմանները մեզ չեն բավարարում»։