Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Կարեն Գրիգորյանը առաջատարների խմբում է. շախմատ

Հայաստանի շախմատիստ Կարեն Հ. Գրիգորյանը շարունակում է հաջող հանդես գալ Պորտուգալիայի Ֆիգեյրա-դա-Ֆոշ քաղաքում ընթացող միջազգային մրցաշարում:

Հայ գրոսմայստերը 3-րդ տուրում սևերով հաղթել է գերմանացի Շտեֆան Լյոֆլերին, իսկ նույն օրը կայացած 4-րդ տուրում ոչ-ոքի է խաղացել կանադացի Քևին Սպրագետի հետ: Նա 4 հնարավորից վաստակել է 3,5 միավոր և այժմ բաժանում է 1-4-րդ տեղերը:

Մրցաշարին մասնակցող մեր շախմատիստուհի Էլինա Դանիելյանը, որը նույնպես երկու հաղթանակ էր տարել մեկնարկում, ընթացիկ տուրերում ոչ-ոքի է խաղացել իտալացի գրոսմայստեր Անդրեա Ստելլայի և լեհուհի Կլաուդիա Կուլոնի հետ: Նա 3 միավորով կիսում է 5-18-րդ տեղերը:

Այսօր նախատեսված 5-րդ տուրում Կարեն Հ. Գրիգորյանը սևերով կմրցի պորտուգալացի Անդրե Վենտուրայի հետ: Էլինա Դանիելյանի մրցակիցը լեհ Կաչպեր Տոմաշևսկին է: