
A
A
Հայաստանում ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ է ներդրվում
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Բաբկեն Թունյանը գրել է․
«ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ այսօր փակ աշխատանքային քննարկում ունեցանք` Հայաստանում ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդման թեմայով:
Նախատեսվում է, որ համապատասխան օրենքները կընդունվեն մինչև այս տարվա վերջ, առաջին հայտարարագրերը կլրացվեն 2024 թվականին:
Համակարգը ներդրվելու է փուլային տարբերակով:
Մինչև Ազգային ժողովի կողմից համապատասխան օրենսդրության ընդունումը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի կունենան քննարկումներ և հանրային լսումներ, քանի որ գործ ունենք շատ կարևոր ռեֆորմի հետ»,- գրել է Թունյանը: