Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ներկայումս Հայաստանը ուժեղ է Մակեդոնիայից»

Սպորտ
1bb7d96aefea4e6b5984e33bf0baabf5

Մակեդոնիայի հավաքականի պաշտպան, 27-ամյա Վլադե Լազարեւսկին կարծում է, որ Հայաստանի ազգային թիմն ներկայումս ավելի ուժեղ է, քան իրենց ընտրանին:

«Մենք չենք մտածում Եվրո-2012-ի ընտրական խմբում հաղթելու մասին: Չնայած դրան, բոլոր մրցակիցների հետ խաղերում մտածում ենք միմիայն հաղթանակի մասին: Մենք ձգտելու ենք հնարավորին շատ միավորներ վաստակել այս մրցաշարում: Սակայն ինքս հասկանում եմ, որ Մակեդոնիայի հավաքակականը ներկայումս թույլ է Ռուսաստանի, Սլովակիայի եւ Հայաստանի ընտրանիներից»:

Համեմատելով Հայաստանի եւ Ռուսաստանի հավաքականներին, Վլադե Լազարեւսկին ասել է, որ ընդհանուր ոչինչ չկա այդ երկու երկրների թիմերի միջեւ: «Հայաստանի հավաքականում չկան Արշավինի, Կերժակովի, Ժիրկովի կարգի խաղացողներ: Կարծում եմ, որ Ռուսաստանի հավաքականը աշխարհի 5 ուժեղագույն թիմերից մեկն է: Հատկապես դժվար է ռուսների հետ խաղալ իրենց իսկ հարկի տակ: Իմ համոզմամբ, մեր խմբում առաջին տեղը կզբաղեցնի հենց Ռուսաստանի հավաքականը» - եզրահանգել է մակեդոնացի ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ Մակեդոնիայի հավաքականը Եվրոպայի 2012 թ առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականի մրցակիցներից մեկն է: