Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

ԱԽ քարտուղարը Լեհաստանի պետքարտուղարի տեղակալին ներկայացրել է անվտանգային իրավիճակի վերաբերյալ ՀՀ մոտեցումները

Լեհաստանի Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակներում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է անվտանգության, ամերիկյան, ասիական և արևելյանքաղաքականության հարցերով պետքարտուղարի տեղակալ Մարչին Պշիդաչի հետ:

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել ինչպես վերջին շրջանում ակտիվացած երկկողմփոխայցելությունների, այնպես էլ տարբեր միջազգային հարթակների շրջանակներումերկկողմ հանդիպումների վերաբերյալ:

Անդրադառնալով տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի՝ ԱԽ քարտուղարըզրուցակցի խնդրանքով ներկայացրել է անվտանգային իրավիճակի վերաբերյալՀայաստանի գնահատականներն ու մոտեցումները:

Երկուստեք կարևորվել է Լեհաստանի որպես ԵԱՀԿ համանախագահող երկրիդերակատարումը տարածաշրջանային կայունությանը նպաստելու գործում: Կողմերը նաևքննարկել են երկկողմ հետաքրքրության շրջանակին անչվող այլ հարցեր: