Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Դատավորները ԱԺ-ում են․քննարկվում են նրանց խնդիրները․ ուղիղ (տեսանյութ)

Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ նոյեմբերի 8-ին՝ ժամը 12:00-ին, ԱԺ 334 դահլիճում տեղի կունենա քննարկում «ՀՀ դատարանների գերծանրաբեռնվածության խնդիրները եւ դատական գործը ողջամիտ ժամկետում քննելը՝ որպես Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով սահմանված՝ անձի արդար դատաքննության իրավունքի տարր» թեմայով:

Հանդիպմանը մասնակցելու են մոտ մեկ տասնյակ դատավորներ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանից, ՀՀ վարչական դատարանից, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանից, ՀՀ մարզային դատարաններից, իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ, փաստաբաններ: Հրավիրյալների ցանկում են նաեւ դատաիրավական համակարգի այլ պետական մարմինների ներկայացուցիչներ, պատգամավորներ ԱԺ բոլոր խմբակցություններից: