Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess evropa
A A
Սպորտ

Հայաստանի 8 շախմատիստ հաղթանակներով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունը

Անթալիայում ընթացող շախմատի մինչև 8, 10, 12, 14, 16, 18 տարեկանների Եվրոպայի առաջնությունում կայացել են 2-րդ տուրի պարտիաները:

Հայաստանի պատվիրակներից հաջող են մեկնարկել 8 շախմատիստ, որոնք տարել են երկուական հաղթանակ և իրենց տարիքային խմբերի առաջատարներից են: Նրանք են Էմին Օհանյանը, Ալեքս Սահակյանը, Արսեն Դավթյանը, Ռոբերտ Փիլիպոսյանը (բոլորն էլ` Մ-16), Մամիկոն Ղարիբյանը (Մ-18), Գաբրիելա Հարությունյանը (Մ-10), Սոնա Կրկյաշարյանը (Մ-12) և Մարիամ Մկրտչյանը (Մ-18):

Առաջատարներից կես միավորով ետ են մնում մեր 5 ներկայացուցիչներ՝ Նարեկ Ղազարյանը, Մանվել Առաքելյանը (երկուսն էլ` Մ-12), Էրիկ Հակոբյանը (Մ-16), Պոլինա Կոբակը (Մ-14) և Աստղիկ Հակոբյանը (Մ-18):

Այսօր տեղի կունենան 3-րդ տուրի պարտիաները: Մ-18 տարեկան աղջիկների աշխարհի չեմպիոն Մարիամ Մկրտչյանը սպիտակներով կմրցի միջազգային վարպետ, ռումինուհի Միրունա-Դարիա Լեհաչիի հետ: