Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ռուբեն Վարդանյան
A A
Պաշտոնական

Պետական նախարար Ռուբեն Վարդանյանը հայտնել է հինգ խորհրդականների անունները

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը  չափազանց կարևոր է համարում թիմային աշխատանքը և այնպիսի մարդկանց ներգրավումը թիմում, ովքեր Արցախի ապագայի ու զարգացման հարցերը համարում են իրենց  առաջնահերթ նպատակը և ովքեր պատրաստ են այդ նպատակին հասնելու համար ամեն ինչ անել:

Այս մասին Պետական նախարար Ռուբեն Վարդանյանը նշել է Ֆեյսբուքի իր էջում կատարած գրառման մեջ։
 
«Որպես Արցախի Հանրապետութան պետնախարարի խորհրդականներ` ինձ հետ միասին աշխատելու են նախկին պետնախարարներ Արտակ Բեգլարանը և Գրիգորի Մարտիրոսյանը, Արցախի մշակույթի և կրթության նախկին նախարար Նարինե Աղաբալյանը, Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը և գործարար Արման Հակոբջանյանը:
 
Ուրախ եմ, որ Արտակ Բեգլարյանն ընդունեց իմ առաջարկը և մնաց  թիմում:  Մյուս բոլոր խորհրդականներն աշխատելու են հասարակական հիմունքներով։
 
Նրանք մարդիկ են, որ համախմբվել են  Արցախի ապագայի ու զարգացման ընդհանուր գաղափարի շուրջ։
 
Շնորհակալ եմ ձեզ և թիմի մյուս անդամներին, որ իմ կողքին եք, և հաջողություն եմ մաղթում այս պատասխանատու աշխատանքում:
 
Ի ԳՈՐԾ»,-ասված է պետնախարարի գրառման մեջ։