Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարկ տրամադրվել է 223 ընտանիքի

Սպորտ
0f45fc6b78004238c6d8656afb799545

«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի շրջանակում 2010 թվականին Հայաստանում հիփոթեկային վարկեր են տրամադրվել 223 երիտասարդ ընտանիքների, որոնք այդ գումարներով բնակարաններ են ձեռք բերել: Այսօր այս մասին հայտարարեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդության քաղաքականության բաժնի վարիչ Աշոտ Սողոմոնյանը:

Ըստ նրա` 2010 թվականին ծրագրի շրջանակում ծախսվել է 1,8 մլրդ դրամ գումար, որից 1,4 մլրդ-ը Երեւանում, իսկ 0,4-ը` մարզերում:

Ինչպես տեղեկացրեց Աշոտ Սողոմոնյանը, մեկ բնակարանի արժեքը առավելագույնը կազմել է 16 մլն դրամ: Ըստ նրա` այս տարի հիփոթեկային վարկեր կտրամադրվի 300 երիտասարդ ընտանիքների:

Աշոտ Սողոմոնյանը ավելացրեց, որ ծրագրի շրջանակում տպագրվել է 30 հազար օրինակից ուղեցույց, որը շահառու ընտանիքը կարող է անվճար ստանալ նախարարությունում` պայմաններին ծանոթանալու համար: