A
A
Պատկերացնո՞ւմ եք, եթե ինձ չկարողանայի տիրապետել, ինչ տխուր պատկեր կստացվեր․ Լևոն Քոչարյանը՝ Խաչատուր Սուքիասյանին
Աջակցիր «Ա1+»-ինԵրկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, ֆեյսբուքյան էիր էջում պատասխանել է ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին, ով այսօր իր ճեպազրույցի ընթացքում լրագրողի հարցին ի պատասխան ասել էր, որ նշված հեռուստաալիքի սեփականատերը՝ Ռոբերտ Քոչարյանը գող-ավազակ է ու նա պարտավոր է գողացված միլիարդները վերադարձնել։
Խաչատուր Սուքիասյան , 4 տարի և ավել շարունակ ինչ հարցեր ասես, որ չեն տալիս լրագրողները, որոշները բարոյականության չափն անցնելով(ի դեպ սրանց մասով ասում են ձեր հետ կապ ունեն): Պատկերացնո՞ւմ եք, եթե ինձ չկարողանայի տիրապետել ինչ տխուր պատկեր կստացվեր, օրինակ այնպես ինչպես ձեզ մոտ եղավ այսօր(ձեր դեպքում լրագրողն ի դեպ ոչ մի սահման չի անցել):
Դե, իսկ հիստերիկայի մյուս մասի հետ կապված դատարանում բացատրությունը կտաք:
Նշենք, որ Դատախազությունը վարչական դատարանից պահանջում է զրկել Սուքիասյանին և իր ընտանիքի անդամներին «Սիլ պլազայի» նկատմամբ ունեցած սեփականության իրավունքից ու դրան վերաբերող ճեպազրույցում Սուքիասյանը հայտարարել էր, որ ապօրինաբար չի ձեռք բերել գույքը, իսկ այ Ռոբերտ Քոչարյանը ապօրինաբար է հարստացել։