Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+miki (2)
A A
Սպորտ

Հենրիխ Մխիթարյանի գնահատականը «Յուվենթուսի» դեմ խաղում

«Արագ տեմպը պահպանում էր և գրեթե միշտ լավ դիրքավորված էր: Հաճախ էր լույս տեսնում «Յուվենտուսի» պաշտպանության գծից այն կողմ և փոխանցումներ կատարում (այդպես չէ՞, Բարելլա): Բայց շատ անգամ էլ պատահում էր, որ ուշանում էր գնդակի հետ վերջին հպման ժամանակ», - իտալական La Gazzetta dello Sport օրաթերթն այսպես է նկարագրել Հենրիխ Մխիթարյանի խաղը «Յուվենթուսի» դեմ հանդիպմանը: Հայ ֆուտբոլիստը թերթի մասնագետների կողմից ստացել է 6 գնահատական, որը հինգերորդն է «Ինտերի» խաղացողների մեջ:

Նշենք, որ «Ինտերը» Թուրինում կայացած արտագնա խաղում պարտվել է 0:2 հաշվով և նահանջել 7-րդ հորիզոնական՝ առաջ թողնելով հենց «Յուվենթուսին»: Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է մինչև 81-րդ րոպեն, որից հետո փոխարինվել է:

Հաջորդ հանդիպումը «Ինտերը» կանցկացնի նոյեմբերի 9-ին: Այդ օրը միլանցի ֆուտբոլիստները սեփական դաշտում կընդունեն 12-րդ տեղում գտնվող «Բոլոնյային»: