Բացել լրահոսը Փակել լրահոսը
կինոլոգ
A A
Պաշտոնական

Ռուս մասնագետները գնահատել են հետախույզ կինոլոգիական ջոկատի կարողությունները

Արտակարգ իրավիճակների նախարարության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հետախույզ կինոլոգիական ջոկատը հանձնել է ստուգարք՝ հայտնում է ԱԻՆ-ը։

Ռուսաստանի Դաշնությունից ժամանած մասնագետները մեկ ամիս շարունակ մարզել են ջոկատի չորքոտանիներին, նոր գիտելիքներ փոխանցել հրահանգիչներին։

Ստուգարքին հետևել են ԱԻ նախարարի առաջին տեղակալ Արտյուշ Գրիգորյանը, ՓԾ տնօրեն Արմեն Գասպարյանը և տարբեր ստորաբաժանումների ղեկավարները։

Հետախույզ կինոլոգները կատարել են մի շարք առաջադրանքներ և հաղթահարել են իրենց առջև դրված բոլոր խնդիրները։ Ռուս մասնագետները բարձր են գնահատել ջոկատի հմտությունները և իրականացրած աշխատանքը։