Բացել լրահոսը Փակել լրահոսը
247493
A A
Հասարակություն

Երևանում թալանել են «Ամիկուս» առևտրի կենտրոնը. գողացել են չհրկիզվող պահարանը, որում եղել է մի քանի միլիոն դրամ

Օրեր առաջ՝ հոկտեմբերի 31-ին, խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, այդ օրը՝ ժամը 04։50-սահմաններում, ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել անհայտ քաղաքացուց, որը հայտնել է՝ Մանանդյան փողոցում գործող «Ամիկուս» առևտրի կենտրոնի անվտանգության ազդանշանային համակարգը միացել է։

Նշված հասցե են ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը, քննչական բաժնի խումբը։

Տեղում նշված առևտրի կենտրոնի տնօրեն Էդգար Բեգլարյանը հայտնել է, որ այդ օրը՝ ժամը 04։35-ի սահմաններում, անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանի ճաղավանդակը կոտրել, ապա բացելով պատուհանը՝ մտել են իր աշխատասենյակ և այնտեղից գողացել չհրկիզվող պահարանը։

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կայքի տեղեկություններով՝ չհրկիզվող պահարանում եղել է մոտ 5 մլն դրամ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական միջոցառումներ՝ հանցագործությունը կատարած անձին կամ անձանց ինքնությունը պարզելու, նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։