Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ararat 5.11.
A A
Սպորտ

«Արարատը» հաղթեց հետնապահին և հավասարվեց 6-րդ տեղում գտնվող «Վանին»

Fastex Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր Լիգայում այսօր կայացավ 15-րդ տուրի հերթական հանդիպումը:

Երևանի «Արարատը» սեփական դաշտում ընդունեց «Նոային» և հաղթեց 2:1 հաշվով: Հանդիպման 18-րդ րոպեին Ռուդիկ Մկրտչյանն առաջ մղեց արարատցիներին, իսկ 62-րդ րոպեին Էդգար Մալաքյանը 11մ հարվածով կրկնապատկեց հաշիվը: Երեք րոպե անց Կարեն Մուրադյանը խփեց միակ պատասխան գնդակը:

Այս հաղթանակից հետո «Արարատը» վաստակեց 17 միավոր և հավասարվեց 6-րդ տեղում գտնվող «Վանին», սակայն թիմը մեկ հանդիպում ավելի է անցկացրել, քան չարենցավանյան ակումբը: «Նոան» երրորդ անընդմեջ պարտությունը կրեց առաջնությունում և վաստակած 5 միավորով շարունակում է եզրափակել մրցաշարային աղյուսակը:

Հաջորդ տուրում «Արարատը» սեփական դաշտում կընդունի մրցաշարի նորեկ «Լեռնային Արցախին», որը 18 միավորով գտնվում է 5-րդ հորիզոնականում: Առաջնության հետնապահն իր հարկի տակ կհանդիպի 3-րդ տեղում ընթացող «Արարատ-Արմենիայի» հետ: