Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՇՄ
A A
Հասարակություն

Ծառատունկը չկապել նոյեմբերի 5-ին նախատեսված հանրահավաքի հետ․ ՇՄ նախարարություն

 
Երեկվանից փորձ է արվում սույն թվականի նոյեմբերի 5-ին նախատեսված աշնանային համապետական ծառատունկի օրվա ընտրությունը քաղաքական ենթատեքստի տակ ներկայացնել։ Հայտնում է ՇՄ նախարարությունը։
 
Հարկ ենք համարում, տեղեկացնել, որ աշնանային համապետական ծառատունկի օրը ընտրվել է դեռ ամիսներ առաջ։ 2022 թվականի աշնանային ծառատունկերի նախապատրաստական և տնկման աշխատանքներն արդեն իսկ ընթացքի մեջ են և շարունակվելու են մինչև նախատեսված ամբողջ քանակի տնկումը։
 
Համապետական ծառատունկի օրը հայտարարվել է սույն թվականի հոկտեմբերի 28-ին, իսկ նոյեմբերի 5-ին նախատեսվող հանրահավաքի մասին հայտարարվել է 2 օր անց՝ հոկտեմբերի 30-ն։
 
Ուստի, հորդորում ենք զերծ մնալ բնապահպանական այս կարևորագույն միջոցառման վերաբերյալ ակնհայտ ապատեղեկատվություն տարածելուց և հանրությանը միտումնավոր տեղեկատվական մանիպուլյացիաների ենթարկելուց,- ասված է հայտարարության մեջ։