A
A
Թարմացված տեղեկատվություն Արմավիրի մարզում վթարից տուժածների առողջական վիճակի վերաբերյալ
Աջակցիր «Ա1+»-ինԱրմավիրի մարզում երեկ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով Արմավիրի բժշկական կենտրոնում գտնվող 5 տուժածներն ամբուլատոր բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել: Հայտնում է ԱՆ-ն։
Երևան տեղափոխված 2 տուժածներից մեկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, առողջական վիճակը գնահատվում է ծանր:
Մյուսը նյարդավիրաբուժական բաժանմունքում է: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատում են կայուն: