Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լավագույն արդյունքը 5-րդ տեղն է

Սպորտ
f76075611ac5b1f3989b6bb7552e697b

Չեխիայի Լիբերեց քաղաքում մեկնարկած Եվրոպայի երիտասարդական օլիմպիական փառատոնում Հայաստանի 10 պատվիրակներից արդեն ելույթ են ունեցել հինգը: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը:

Առավել հաջող հանդես է եկել գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը, որը կարճ ծրագրի մրցումներում 18 մարզիկների մեջ գրավել է 5-րդ տեղը: Վատ տպավորություն չի թողել նաեւ Մարթա Գրիգորյանը, որը նույն ծրագրում 30 գեղասահորդուհիների մեջ 16-րդն է: Նրանք մրցասպարեզ կմտնեն նաեւ փետրվարի 16-ին, երբ կանցկացվեն ազատ ծրագրի մրցումները:

Լեռնադահուկորդների հսկա ոլորավայրէջք մրցաձեւում Եվա Պապոյանը 95 մասնակիցների մեջ ցույց է տվել 74-րդ արդյունքը: Դահուկավազքի 10 կմ մրցատարածությունում Թադեւոս Պողոսյանը 82 մարզիկների մեջ 49-րդն է, իսկ Հրաչիկ Սահակյանը` 80-րդը: Նույն մրցաձեւի 7,5 կմ տարածությունում, 74 աղջիկների մրցավեճում Կատյա Գալստյանը վերջնագիծը հատել է 69-րդը, իսկ Լիլիթ Տոնոյանը` 73-րդը: