Բացել լրահոսը Փակել լրահոսը
Պատիվ ունեմ-ի շրջանավարտ
A A
Պաշտոնական

Տեղի է ունեցել «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանավարտների հետագա ծառայության վայրերի որոշման վիճակահանությունը

Նոյեմբերի 1-ին ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում անցացվել է «Պատիվ ունեմ» ծրագրի 2022թ. շրջանավարտների ավարտական միջոցառումը։

Քաղաքացիական բուհերում բարձրագույն կրթություն ստանալուն զուգահեռ երկուսուկես տարի ռազմական գործը յուրացրած կուրսանտներն այսօր սպայական առաջին՝ լեյտենանտի ուսադիրներով երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին։

Հայոց բանակի շարքերը համալրող սպաներին շնորհավորել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։ Նա վստահություն է հայտնել, որ ԲՈՒՀ-երում ճշգրիտ գիտություններն ու հումանիտար առարկաները յուրացրած, ռազմական գործը տեսական պարապմունքների և ուսումնավարժական հավաքի ընթացքում սերտած լեյտենանտները՝ դասակի հրամանատարները, նոր շունչ և որակ կհաղորդեն զինված ուժերին և կնպաստեն բանակի մարտունակության բարձրացմանը։

Նույն օրը ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել նաև «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանավարտների հետագա ծառայության վայրերի որոշման վիճակահանությունը։

Պաշտպանության նախարարություն