Բացել լրահոսը Փակել լրահոսը
գառներ
A A
Պաշտոնական

Զայրացել էր ու կրակել հարևանի գառների վրա

Նոյեմբերի 1-ին ոստիկանության Արտաշատի բաժնում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ մեկ շաբաթ առաջ Այգեպատ գյուղի դաշտերում նույն գյուղի բնակիչը որսորդական հրացանից կրակել և վնասել է համագյուղացու գառներին:

Ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում 66-ամյա տղամարդը ներկայացել է Արտաշատի բաժին՝ ներկայացնելով իր անվամբ հաշվառված ողորկափող որսորդական հրացանը: Նա հայտնել, թե օրեր առաջ տեսնել է, որ համագյուղացու գառները իր հողամասում արոտ են անում՝ վնասելով տնկիները, և քանի որ ինքը նախկինում զգուշացրել էր համագյուղացուն, որ գառների հոտը չմտցնի իր հողամասը, զայրացած կրակել է գառների ուղղությամբ՝ վնասելով նրանց:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արարատի մարզային քննչական վարչություն՝ հայտնում է Ոստիկանությունը։