Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Եթե խնդիրը ապաշրջափակումն է, բնականաբար Հայաստանը կողմ է ապաշրջափակման օրակարգին․ Ռուստամ Բադասյան (տեսանյութ)

«Մենք հայտարարել ենք, որ ապաշրջափակման օրակարգը միանշանակ կառավարության համար ընդունելի  է և դրանից բխող քայլեր ենք ձեռնարկել, որպեսզի կատարենք դա, եթե խնդիրը ապաշրջափակումն է, բնականաբար Հայաստանը կողմ է ապաշրջափակման օրակարգին» Ազգային Ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնակով տարածաշրջանում ապաշրջափակաման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշմանը։

Իսկ թե ինչու են Երասխի, Քարահունջի և Սոթքի մասերում որոշվել անցակետեր դնելու համար, Ռուստամ Բադասյանը նշեց «այս պահին ակնհայտ է, որ այդտեղ ունենք այնպիսի հատվածներ, որտեղ հնարավոր է այդ պրոցեսը կազմակերպել»։

Հարցին, թե վերանայումներ արդյոք կան  թուրքական ապրանքների ներկրման մասով և արդյոք հնարավոր են սահմանափակումներ, Բադասյանը նշեց «Հիմա ոչ մի նախագիծ չկա»։

Մանրամասները՝ տեսանյութում։