A
A
«ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ը ստանձնել է «Կարմիր» գրքում գրանցված սոսիներն էտելու պատասխանատու գործը
Աջակցիր «Ա1+»-ինՄայրաքաղաքում մեկնարկել է էտը: Կենտրոն վարչական շրջանում տեխնիկան և բանվորական ուժը կենտրոնացված են Մաշտոցի պողոտայում:
«ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ը ստանձնել է «Կարմիր» գրքում գրանցված սոսիների էտման պատասխանատու աշխատանքը, որին հետևում է կազմակերպության մասնագիտական խումբը: Մաշտոցի պողոտայի սոսիների գծային տնկարկը վերջին անգամ հատվել է շուրջ 40 տարի առաջ, կատարվել է բավականին խոր էտ և հետագայում չի թարմացվել:
Հաշվի առնելով, որ սոսին Երևանի խորհրդանիշն է, աշխատանքները կկատարվեն նվազագույն վնաս հասցնելով ծառին՝ չվնասելով կմախքային ճյուղերը: Այնուհետև էտված ծառերը կջրվեն և կսնուցվեն: Ձևավորման էտը կիրականացվի աճի շրջանի ավարտից հետո: Գործընթացի ժամկետը պայմանավորված է եղանակային պայմաններով:
Երևանի քաղաքապետարան