Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արմեն Սարգսյան ուղերձ
A A
Հասարակություն

Արմեն Սարգսյանը ցավակցություն է հայտնել Վահե Շահվերդյանի մահվան կապակցությամբ

Ցավակցություններս եմ հայտնում ռեժիսոր, բեմադրիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի մահվան կապակցությամբ:
 
Ավելի քան երկու տասնամյակ ղեկավարելով Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնը՝ նա նոր շունչ հաղորդեց թատերական կյանքին հայրենի քաղաքում՝ ռեժիսորական ուրույն ձեռագրով բեմադրելով ներկայացումներ, որոնց հաճախ եմ ներկա եղել իմ երիտասարդության տարիներին:
 
Նա հայ թատրոնի հարուստ ավանդույթների արժանի հետևորդն էր, ավանդույթներ, որոնք Վահե Շահվերդյանը շարունակեց նաև Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը ղեկավարելու տարիներին:
 
Նա ապրում ու ստեղծագործում էր թատրոնի ներկայի ու ապագայի միջև, և այդ տիրույթում էլ ավարտվեց նրա երկրային կյանքը, բայց մնաց նրա ինքնատիպ հետքը հայ թատերական արվեստում...
 
Արմեն Սարգսյան
Հայաստանի չորրորդ նախագահ