Բացել լրահոսը Փակել լրահոսը
timthumb
A A
Պաշտոնական

Օդանավակայանում գողացել էր դրամապանակ, մեջը՝ մոտ 5000 դոլար

Հոկտեմբերի 30-ին ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ օդանավակայանում, իրեն անհայտ պայմաններում, գողացել են դրամապանակը, որի մեջ կար մոտ 5000 դոլար:


«Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են դրամապանակը գողացողի ինքնությունը: 46-ամյա տղամարդը մայրաքաղաքի Երզնկյան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է գծային բաժին: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմնին:

Գողացված գումարը հայտնաբերվել է՝ հայտնում է Ոստիկանությունը։