Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տիգրան Պետրոսյանը շարունակում է հետապնդումը

Սպորտ
fe3478df945cce564f859c814be75b9a

Մոսկվայում շարունակվող շախմատի «Աերոֆլոտ Օպենի» ուժեղագույնների խմբում մեր գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը 7-րդ տուրում հաղթեց ռուսաստանցի Իլդար Խայրուլինին: Նա վաստակեց 4,5 միավոր եւ շարունակում է հետապնդել առաջատարներին: Այժմ Տիգրան Պետրոսյանը զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը:

Իսկ ահա Սերգեյ Մովսիսյանը առաջին պարտությունը կրեց մրցաշարում` զիջելով սերբ Բոյան Վուչկովիչին: Այս սայթաքումից հետո մեր շախմատիստը կորցրեց մրցանակային տեղ զբաղեցնելու հնարավորությունը: Ավետիք Գրիգորյանը հաշտություն կնքեց ռուսաստանցի
Ալեքսանդր Ռյազանցեւի հետ եւ վաստակած միավորներով (3,5) հավասարվեց Մովսիսյանին:

Աղյուսակը շարունակում է միանձնյա գլխավորել վիետնամցի Լիեմ Լին, ով ունի 6 միավոր: Նրան հաջորդող յոթ շախմատիստները իրենց ակտիվում ունեն 5-ական միավոր:

Նախավերջին` 8-րդ տուրում, Տիգրան Պետրոսյանը սեւերով կխաղա Վադիմ Զվյագինցեւի հետ: Սերգեյ Մովսիսյանը եւ Ավետիք Գրիգորյանը հանդես կգան սպիտակ խաղաքարերով եւ ուժերը կչափեն համապատասխանաբար Հունգարիայի գրոսմայստեր Էդուարդո Իտուրիզագայի եւ ռուսաստանցի Իգոր Կուրնոսովի հետ: