Վիկտորյա Մելքոնյանը կներկայացնի Հայաստանը Մոսկվայում կայանալիք «Ռոմանսիադա» միջազգային մրցույթում
Աջակցիր «Ա1+»-ինՌուսական լավագույն ռոմանսները, հայ կոմպոզիտորների հայտնի և սիրված ստեղծագործություններն են ներկայացրել երիտասարդ կատարողները Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնում (ՄՄԳԿ) կայացած «Հայկական Ռոմանսիադա» տարածաշրջանային մրցույթում և գալա համերգին։
Ինչպես տեղեկացնում է «Դոմ Մոսկվի»-ին, Հայաստանում երրորդ անգամ անցկացվող Ռոմանսի երիտասարդ կատարողների միջազգային մրցույթը իրականացվում է Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի, Ռուսական ռոմանսի պահպանման «Ռոմանսիադա» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ՝ Մոսկվայի կառավարության, Մոսկվայի արտաքին տնտեսական միջազգային կապերի դեպարտամենտի, Հայրենակիցների մոսկովյան տան և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Մրցույթի անցկացման գործում ներդրում են ունեցել նաև Երևանի Կոմիտասի անվ․ պետական կոնսերվատորիան և Հայաստանի երաժշտական ընկերությունը։
«Մրցույթի նպատակն է՝ որպես երաժշտական ուղղություն տարածել ռուսական ռոմանսի մշակույթն ու զարգացնել ավանդույթները, բացահայտել և աջակցել երիտասարդ տաղանդավոր արտիստներին և կատարողներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։