Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_1 (4)
A A
Հասարակություն

Մեկնարկ է տրվել դատարանների կառավարման և էլեկտրոնային արդարադատության նոր ծրագրին

Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրենի տեղակալ Ռեբեկա Ուայթի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԱՄՆ ՄԶԳ նոր ծրագրերի, մասնավորապես, դատարանների կառավարման և էլեկտրոնային արդարադատությանն առնչվող հարցերը:

Գրիգոր Մինասյանը կարևորել է ԱՄՆ ՄԶԳ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերն ու դրանց նկատելի արդյունավետությունը:

Անդրադարձ է կատարվել նոր ստեղծվող արբիտրաժային կենտրոնի գործառույթներին, ինչպես նաև արդարադատության ոլորտում ընթացքի մեջ գտնվող բարեփոխումներին:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել ամրապնդել առկա համագործակցությունը և ապահովել համատեղ իրականացվող ծրագրերի շարունակականությունը: